Էրիկ Ապրեսյանը հաղթանակով վերադարձավ ԱՄՆ-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ բռնցքամարտիկ Էրիկ Ապրեսյանը (10-1) երեք տարվա դադարից հետո հաջողությամբ վերադարձավ ռինգ։ Սանտա Մոնիկայում (ԱՄՆ) նա մեծամասնության որոշմամբ հաղթեց ամերիկացի Թերել Ադամսին (10-2)։
Դատավորների գնահատականները՝ 60-54, 57-57, 58-56 Ապրեսյանի օգտին։
26-ամյա բռնցքամարտիկի համար սա ԱՄՆ-ում առաջին մենամարտն էր։ Նախկինում նա ելույթ էր ունեցել Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄԷ-ում և Մեքսիկայում, իսկ օգոստոսի 17-ին առաջին անգամ դուրս եկավ օվկիանոսի այն կողմի ռինգ և կարողացավ տոնել հաղթանակ։
Նույն մրցաշարում իր կարիերայի չորրորդ հաղթանակը տոնեց 21-ամյա Դենի Դևտյանը (4-0), ով միաձայն որոշմամբ հաղթեց Բրայան Մենդոսային (6-7)։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0