Էնթոնի Սարդարյանը լքում է «Նյուրնբերգը» չորս տարի ակադեմիայում անցկացնելուց հետո
17-ամյա հայ ֆուտբոլիստ Էնթոնի Սարդարյանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքում է Գերմանական «Նյուրնբերգ» ակումբը։ Երիտասարդ վինգերը վերջին չորս տարիների ընթացքում հանդես է եկել «Նյուրնբերգի» երիտասարդական թիմերում։ Այս մրցաշրջանում նա խաղացել է մինչև 17 տարեկանների թիմում՝ U17 Nachwuchsliga – Liga A առաջնությունում՝ 19 խաղում խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։
Իր սոցիալական ցանցերում Սարդարյանը հրապարակել է հրաժեշտի գրառում՝ շնորհակալություն հայտնելով ակումբին և թիմին և նշելով, որ շարունակելու է կարիերան այլ ակումբում.
«Չորս հիանալի տարիներից հետո եկել է նոր գլուխ բացելու ժամանակը։ Այս տարիներին շատ հրաշալի հիշողություններ եմ կուտակել՝ հաղթանակներ, գոլեր, փոխանցումներ և թիմի հետ կիսված հրաշալի պահեր։ Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, մարզիչներին ու անձնակազմին՝ իմ ճանապարհին աջակցության համար։ Շնորհակալ եմ հավատալու, աջակցելու և ամեն օր ինձ օգնելու համար ավելի լավը դառնալ։
FC Nürnberg-ը միշտ կարևոր տեղ կունենա իմ սրտում, և ես հպարտ եմ մեր համատեղ հաջողություններով։ Հիմա եկել է նոր մարտահրավերի ժամանակը։ Ուրախ և հպարտ եմ միանալու նոր թիմին։ Անհամբերությամբ եմ սպասում նոր փուլում 100%-ով նվիրումս ցուցադրելու հնարավորությանը։ Բայց այս ակումբը միշտ կմնա իմ պատմության մի մասը»։
Սարդարյանը դեռևս չի հայտնել, թե որ ակումբ է միանում։
Նա հանդես է եկել Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում՝ 2 հանդիպում անցկացնելով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0