Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի ռեկորդ է սահմանել օդամղիչ ատրճանակից կրակումում
Հայ մարզուհի Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի ռեկորդակիր է դարձել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։ 10 մետրից օդամղիչ ատրճանակից կրակելու մրցաձևում նա հավաքել է 48 միավոր՝ սահմանելով նոր մայրցամաքային ռեկորդ։

Մրցաշարն ավարտվել է մարտի 14-ին, իսկ նրա ավարտից հետո Կարապետյանը պաշտոնապես պարգևատրվել է իր նվաճումը հաստատող դիպլոմով։ Տպավորիչ արդյունքը նա գրանցել էր նախնական փուլում, ինչը նրան հնարավորություն տվեց դուրս գալ եզրափակիչ։ Վճռորոշ փուլում Էլմիրան վստահորեն պայքարեց ոսկու համար, սակայն զիջեց ռուսաստանցի Լյուբով Յասկևիչին և նվաճեց արծաթե մեդալ։
10 մ օդամղիչ ատրճանակ, կանայք՝ վերջնական արդյունքներ.
- Լյուբով Յասկևիչ (Ռուսաստան)
- Էլմիրա Կարապետյան (Հայաստան)
- Սևվալ Թարխան (Թուրքիա)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0