Էլինա Ավանեսյանը հանդես կգա Դոհայի մրցաշարում
Փետրվարի 9-ից Քաթարում մեկնարկում է WTA Դոհա թենիսի մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը գերազանցում է 3 միլիոն դոլարը։ Այս մրցաշարին կմասնակցի աշխարհի 48-րդ ռակետը, Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը։
1/32 եզրափակչում Ավանեսյանը կմրցի Չինաստանը ներկայացնող աշխարհի 38-րդ ռակետ Սինյույ Վանի հետ։
Վանն ու Ավանեսյանը 2023 թվականին երեք անգամ հանդիպել են, և այդ բոլոր հանդիպումներում հաղթել է չինացի թենիսիստուհին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0