SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մադրիդի մրցաշարի քառորդ եզրափակիչ


Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մադրիդի մրցաշարի քառորդ եզրափակիչ
Թենիս 💬 Comment

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը (WTA 367) վստահ շարունակում է ելույթները Մադրիդում անցկացվող WTA 125 կարգի մրցաշարում։ 1/8 եզրափակչի խաղում նա երկու սեթում հաղթել է բրիտանացի թենիսիստուհի Ֆրանչեսկա Ջոնսին (WTA 100)՝ 6-2, 6-2 հաշվով։

Ավելի վաղ հայ թենիսիստուհին հաղթել էր իսպանուհի Անդրեա Լասարո Գարսիային, որը զբաղեցնում է համաշխարհային վարկանիշի 146-րդ տեղը։ Հանդիպումն ավարտվել էր Ավանեսյանի հաղթանակով՝ 6:4, 7:5 հաշվով։

Հայ մարզուհին երկու հանդիպումներում էլ ցուցադրել է կայուն խաղ հետնագծում և վստահ է անցկացրել սեթերի վերջնամասերի կարևոր միավորները։

Ավելի վաղ, որակավորման փուլում, Ավանեսյանը հաջողությամբ հաղթահարել էր երկու մրցակցուհիների՝ ֆրանսուհի Սելենա Յանիշևիչին և Եկատերինա Կազիոնովային, ինչը նրան հնարավորություն էր տվել հայտնվել հիմնական ցանցում։

Մադրիդի մրցաշարը շարունակում է մնալ կարևոր փուլ վարկանիշային միավորներ հավաքելու համար։ Տարվա սկիզբը Ավանեսյանի համար անհաջող էր՝ վնասվածքից վերադառնալուց հետո նա չէր կարողանում հաղթահարել նույնիսկ մեկ մրցակցուհու։ Սակայն այժմ նրա խաղը մեծ հույսեր է ներշնչում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։