Էլինա Ավանեսյան. «Հպարտ եմ, որ դարձա առաջին հայուհին WTA-ի լավագույն 40-ի մեջ»
WTA500 Մերիդայի կիսաեզրափակչում կրած պարտությունից հետո հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը առաջին անգամ իր կարիերայում հայտնվեց աշխարհի դասակարգման լավագույն 40-ի մեջ։
22-ամյա հայ մարզուհին մրցաշարից հետո գրառում կատարեց իր սոցիալական ցանցերում.
«Առաջին կիսաեզրափակիչը WTA500-ում։ Չկարողացա 100%-ով խաղալ վնասվածքի պատճառով, բայց պայքարեցի մինչև վերջ։
Իմ կարիերայի բարձրագույն դասակարգմանն եմ հասել և հպարտ եմ, որ դարձա առաջին հայուհին WTA-ի լավագույն 40-ի մեջ. այս ձեռքբերումը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար։ Շատ շնորհակալ եմ այս ճանապարհի համար և մեծ մոտիվացիա ունեմ առաջ նայելու» – գրել է Էլինա Ավանեսյանը Մերիդայի կիսաեզրափակչից հետո։
Արդեն մարտի 5-ին Էլինան կմեկնարկի Indian Wells-ի մրցաշարում և 1/64 եզրափակչում կհանդիպի Լորեն Դևիսին, որին նա հաղթել էր իր առաջին հանդիպման ժամանակ Հայաստանի դրոշի ներքո՝ 2024 թվականի օգոստոսին՝ Ցինցինատի Օփենում։
Այդ հանդիպումն ավարտվեց Ավանեսյանի հաղթանակով՝ 6-3, 6-1 հաշվով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0