Էքսկլյուզիվ․ Վլադիսլավ Այրյան — գլխավոր մենամարտի, Հայաստանում ստացած աջակցության և մոր տված խոստման մասին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
նպարտելի բռնցքամարտիկ Վլադիսլավ Այրյանը (11-0) արդեն վաղը՝ մարտի 29-ին, դուրս կգա ռինգ Վլադիկավկազում, որտեղ կանցկացնի իր կարիերայի ամենակարևոր մենամարտերից մեկը։ Նրա մրցակիցը կլինի փորձառու ռուս բռնցքամարտիկ Մարկ Ուրվանովը (26-5-2)։
Մենամարտից առաջ Sportaran.com-ի թղթակիցը հանդիպել է Այրյանին՝ քննարկելու մարզումը, նպատակներն ու անձնական մոտիվացիան։
Վլադիսլավի խոսքով՝ առաջիկա մենամարտը կարող է դառնալ իր համար իրական բեկում․
«Իմ առաջիկա մենամարտը լինելու է շատ լուրջ մրցակցի՝ Եկատերինբուրգից Մարկ Ուրվանովի դեմ։ Սա ինձ համար կարող է դառնալ թռիչքային հարթակ։ Ես այժմ ունեմ 11 մենամարտ, 11 հաղթանակ։ Այս մենամարտից հետո նպատակ ունեմ մեկնել Անգլիա՝ ամենալուրջ տիտղոսային մենամարտերի համար։ Արդեն ընթանում են բանակցություններ, և հնարավոր է, որ հինգ ամսից ես մենամարտ անցկացնեմ Անգլիայում»։
Այրյանը նաև կիսվել է Հայաստանում իր վերջին մենամարտի տպավորություններով․
«Իմ վերջին մենամարտը եղել է Հայաստանում, և աջակցությունը պարզապես հսկայական էր։ Ես առաջին անգամ էի այնտեղ մենամարտում, և եթե կրկին նման հնարավորություն լինի, անպայման նորից հանդես կգամ Հայաստանում»։
Բռնցքամարտիկը առանձնահատուկ կարևորություն է տալիս այն խորհրդանիշին, որով դուրս է գալիս ռինգ․
«Ես դուրս եմ գալիս Արցախի դրոշով, որովհետև իմ ընտանիքը այնտեղից է։ Ինձ համար տարբերություն չկա՝ Արցախ թե Հայաստան, դա մեկ ամբողջություն է, մեկ ընտանիք»։
Վլադիսլավը նաև պատմել է իր ճանապարհի մասին բռնցքամարտում, որը սկսվել է դեռ մանկուց․
«Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից, հետո թողել եմ, վերադարձել։ Մայրս մահացավ, և ես նրան խոստացա, որ կդառնամ բռնցքամարտիկ։ Այդ պահից սկսած՝ ես լրջորեն զբաղվեցի այս սպորտով։ Մորս աջակցությունը մեծ դեր է խաղացել՝ նա միշտ ցանկացել է դա»։
Ուրվանովի դեմ մենամարտը կարող է դառնալ որոշիչ քայլ Այրյանի համար դեպի միջազգային ասպարեզ և տիտղոսային մենամարտեր։
ՏԵՍԱՆՅՈՒԹ հարցազրույցից՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0