Էդուարդ Վարդանյան. «Ես ուզում եմ ապրել Հայաստանում»
MMA-ի մարտիկ Էդուարդ Վարդանյանը հարցազրույց է տվել հայկական Fast Sports հեռուստաալիքին, որի ընթացքում ընդգծել է, որ ցանկանում է ապրել Հայաստանում և խոսել հայերեն։
«Ես ուզում եմ ապրել Հայաստանում, ուզում եմ խոսել հայերեն, ուզում եմ գրել հայերեն», – հայտարարել է Վարդանյանը Fast Sports-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ Էդուարդ Վարդանյանն արդեն մի քանի տարի բնակվում է Հայաստանում։ Նա տուն ունի Գառնի գյուղում, ինչպես նաև մի քանի բիզնեսներ երկրում․ զբաղվում է գյուղատնտեսությամբ և արևային մարտկոցների արտադրությամբ։
Բացի այդ, Վարդանյանը ավելի քան տասը մարզահրապարակ է կառուցել Հայաստանի տարբեր շրջաններում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0