Էդգար Սևիկյանը կարող է վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր-Լիգա
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանը կարող է մոտ ժամանակներում համալրել Տոլյատիի «Ակրոնի» կազմը։ Ինսայդեր Իվան Կարպովի տեղեկություններով՝ ակումբները մոտ են ավարտին հասցնել բանակցությունները․ խոսքը «Ֆերենցվարոշից» վարձակալության մասին է՝ €250 հազարով և գնելու հնարավորությամբ՝ ավելի քան €1 մլն-ի դիմաց։
Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր €4 մլն-ի չափով գումար, սակայն «Ակրոնի» դեպքում, որը մասնավոր ակումբ է և գործում է իրատեսական ֆինանսական հնարավորությունների շրջանակում, նման տրանսֆերային սցենարը բացառվում էր։
Էդգարը լավ ծանոթ է ռուսական ֆուտբոլին․ «Պարի ՆՆ»-ում և «Լոկոմոտիվում» նա ընդհանուր հավաքել է 13 արդյունավետ գործողություն (8 գոլ և 5 գոլային փոխանցում)։ Նրա ուժեղ կողմերն են՝ մեկի դեմ մեկ խաղալու հմտությունը և ընդգծված հարվածը։
«Ակրոնի» համար այս տրանսֆերը շատ ժամանակին է։ Թիմի եզրերում այժմ են Բակաևը, որը 2024 թվականի սեպտեմբերից գոլ չի խփում, երիտասարդ Բոլդիրևն ու Դմիտրիևը՝ ՌՊԼ-ում նվազագույն փորձով, ինչպես նաև Պեստրյակովը, որը հիմնականում խաղում է պաշտպան։ Ակումբի լավագույն վինգեր Բենշիմոլը դեռևս ապաքինվում է վնասվածքից։
Այսպիսով, Սևիկյանը ոչ միայն կարող է ավելացնել կազմի խորությունը, այլև բարձրացնել հարձակման որակը։
Անցած մրցաշրջանում Սևիկյանը վարձակալությամբ հանդես եկավ «Լոկոմոտիվում», ապա վերադարձավ «Ֆերենցվարոշ» և փորձեց ամրապնդվել Ռոբի Կինի թիմում, սակայն 10 հնարավոր խաղերից մասնակցեց միայն 2-ին (մեկը՝ «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայում)։
Ցավոք, Հունգարիայում լեգեոներների սահմանափակման խիստ նոր կանոնները չթույլատրեցին Սևիկյանին պայքարել թիմի կազմում մնալու համար, այդ պատճառով նա ստիպված է շարունակել կարիերան մեկ այլ ակումբում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0