Երկու հայ ծանրամարտիկներ այսօր հանդես կգան Ալբանիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի 2025 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան երկու մարզիկ՝ Մարտին Պողոսյանը և Նարեկ Մկրտչյանը։ Երկուսն էլ մրցելու են մինչև 79 կգ քաշային (U20) կարգում։
19-ամյա Նարեկ Մկրտչյանը և 20-ամյա Մարտին Պողոսյանը համարվում են մրցումների ֆավորիտներ։ Սկզբնական արձանագրության համաձայն՝ Մկրտչյանը և ադրբեջանցի Ռավին Ալմամմադովը հայտավորել են ամենաբարձր քաշը՝ 340 կգ, իսկ Պողոսյանը և ուկրաինացի Յարոսլավ Պոնոմարենկոն՝ 335 կգ։
Մրցումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16:00-ին։
Ուղիղ հեռարձակումը հասանելի է YouTube-ի EWFSPORT ալիքում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0