Դոնովան Փարիզյանը նորամուտը նշեց ԱՄՆ-ի պրոֆեսիոնալ ֆուտբոլում
MLS Next Pro-ի երրորդ տուրի խաղում «Նյու Ինգլենդ Ռեվոլուշն II»-ը վստահ հաղթանակ տարավ «Տորոնտո II»-ի նկատմամբ՝ 4:0 հաշվով։ Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ 20-ամյա դարպասապահ Դոնովան Փարիզյանը, ով ունի հայկական արմատներ և ընտրվել է MLS-ի դրաֆթում 18-րդ համարով։
Իր նորամուտի խաղում 193 սմ հասակ ունեցող դարպասապահը կատարեց 5 սեյվ և պահեց իր դարպասն անառիկ։
Խաղին մասնակցեց նաև 23-ամյա եզրային հարձակվող Գևորգ Դիարբյանը, ով դաշտում անցկացրեց 76 րոպե և մասնակցեց իր թիմի երկրորդ գոլի գրոհին։ Սա Դիարբյանի համար երրորդ հանդիպումն էր ընթացիկ մրցաշրջանում, ընդ որում՝ բոլոր խաղերում նա եղել է մեկնարկային կազմում։ Թեև հայ կիսապաշտպանը դեռ չի աչքի ընկել գոլով կամ գոլային փոխանցումով, սակայն նրա ակտիվությունը զգալի ազդեցություն է թողնում թիմի խաղի վրա։

Նշենք, որ սա Դիարբյանի երկրորդ մրցաշրջանն է MLS Next Pro-ում։ Անցած տարի նա մասնակցել է 28 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0