Դավիթ Սևլիկյանը՝ ՄՄԱ-ի մինչև 15 տարեկանների Եվրոպայի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բելգրադում շարունակվում է IMMAF 2025 ՄՄԱ-ի Եվրոպայի առաջնությունը։ Փետրվարի 16-ին կայացան մինչև 15 տարեկանների մրցումները։ Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։
Չեմպիոն դարձավ Դավիթ Սևլիկյանը (62 կգ)։ Խմբային փուլում նա հաղթեց Անգլիայի, Ֆինլանդիայի և Բելգիայի ներկայացուցիչներին, փլեյ-օֆֆում՝ Իսրայելի և Սերբիայի մարզիկներին, իսկ եզրափակչում մրցավարների բաժանված որոշմամբ հաղթեց ուկրաինացուն։
Բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Սիմոնյանը (40 կգ), ով հաղթեց էստոնացուն, բայց պարտվեց երկու ուկրաինացիներին և անգլիացուն։
Մյուս բրոնզե մեդալը նվաճեց Արշակ Գալստյանը (44 կգ), ով հաղթեց ուկրաինացուն և ռումինացուն, սակայն պարտվեց մեկ այլ ուկրաինացու։
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած մինչև 11 և մինչև 13 տարեկանների մրցումներում Հայաստանի հավաքականը վեց մեդալ էր նվաճել։
Փետրվարի 17-ին կանցկացվեն մինչև 17 տարեկանների մրցումները, իսկ փետրվարի 19-ից մրցագորգ դուրս կգան մեծահասակ մարզիկները։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0