Դավիթ Զարգարյանը՝ IMMAF 2026-ի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական ՄՄԱ-ի մարտիկ Դավիթ Զարգարյանը (+97 կգ քաշային կարգ), որը ներկայացնում է Ավստրիան, դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն IMMAF 2026 մրցաշարում, որն անցկացվում է Բելգրադում։
Նրա քաշային կարգում մասնակցել են երկու մարզիկներ։ Եզրափակիչ մենամարտում Զարգարյանը վստահ հաղթանակ է տարել՝ արդեն առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով Սերբիայի ներկայացուցիչ Նեմանյա Բլագոևիչին։
Ավելի վաղ նույն առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում Արթուր Ասոյանը մեծահասակների մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0