Դավիդ Տրեզեգեն Երևանում․ ֆուտբոլի աստղը ժամանել է Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի շնորհանդեսին
Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվողը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը, Ֆրանսիայի և Իտալիայի կրկնակի չեմպիոնը, «Յուվենտուս»-ի լեգենդար ֆուտբոլիստը և ՖԻՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն ժամանել է Երևան՝ մասնակցելու թուրինյան գրանդի՝ «Յուվենտուսի» հայկական ակադեմիայի պաշտոնական բացման արարողությանը։
Տրեզեգեն իր տեսաուղերձում ասել է․
«Բարև, Հայաստան, բարև, Երևան։
Ես՝ Դավիդ Տրեզեգեն եմ և ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ մայիսի վերջում ես ձեզ հետ կլինեմ՝ մասնակցելու “Յուվենտուս”-ի ֆուտբոլային ակադեմիայի շնորհանդեսին։ Անհամբեր սպասում եմ հանդիպմանը։ Շուտով կհանդիպենք։ Առաջ, Հայաստան։»
Մայիսի 29-ին Երևանում տեղի կունենա նախագծի շնորհանդեսը, որին կմասնակցի նաև Դավիդ Տրեզեգեն։
Ակադեմիայի ստեղծման մասին հայտնի դարձավ ապրիլին։ Նախագիծն իրականացվում է «Next Gen Sports» ընկերության կողմից՝ ավելի քան 1 միլիարդ դրամի ներդրմամբ։ Ուսումնական բազաները կգտնվեն Ավանում և «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։ Ակադեմիան գործելու է «Յուվենտուսի» համակարգով՝ 5-ից 17 տարեկան երեխաների համար։ Գլխավոր մարզչական կազմը կլինի եվրոպական մասնագետներից։
Ինֆրաստրուկտուրան կներառի բնական և արհեստական դաշտեր, վերականգնման ժամանակակից գոտիներ ու սպորտային տեխնոլոգիաներ (Catapult, Playmaker, GPS սարքեր և այլն)։
Ակադեմիան կլինի մասնակիորեն անվճար. մինչև 100 ամենատաղանդավոր երեխաները, որոնք կընտրվեն իտալացի մարզիչների կողմից, կսովորեն անվճար։ Նախատեսված են նաև սոցիալական աջակցության ծրագրեր։ Ակադեմիայի տարածքում կբացվի հանրակացարան-հյուրանոց՝ արտասահմանցի սաների համար, ինչպես նաև պայմաններ կստեղծվեն օտարերկրյա թիմերի տեղավորման համար։
Լավագույն սաները հնարավորություն կունենան ստաժավորման անցնել Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր ակադեմիայում և մասնակցել միջազգային մրցաշարերի։
Նախագծի պաշտոնական բացումը Հայաստանում տեղի կունենա 2025 թվականի աշնանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0