SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ցրվենա Զվեզդան» ջախջախեց «Պարտիզանին», Տիկնիզյանը կատարեց գոլային փոխանցում


«Ցրվենա Զվեզդան» ջախջախեց «Պարտիզանին», Տիկնիզյանը կատարեց գոլային փոխանցում
Ֆուտբոլ 💬 Comment (1)

«Ցրվենա Զվեզդան» Սերբիայի առաջնության 24-րդ տուրի խաղում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Պարտիզանի» նկատմամբ։

Դեյան Ստանկովիչի թիմը վերահսկում էր հանդիպման ընթացքը և կարողացավ իր առավելությունը վերածել գոլերի երկրորդ խաղակեսում։ Այս հաղթանակի շնորհիվ «կարմիր-սպիտակները» մրցաշարային աղյուսակում առավելությունը սկզբունքային մրցակցի նկատմամբ հասցրին չորս միավորի։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և անցկացրեց ամբողջ 90 րոպեն։ 56-րդ րոպեին նա գոլային փոխանցում կատարեց Մարկո Արնաուտովիչին։ Տանտերերի կազմում աչքի ընկան նաև Ալեքսանդր Կատայը և Վասիլիե Կոստովը։

Նաիրի համար սա մրցաշրջանում երկրորդ գոլային փոխանցումն է։

Տիկնիզյանի վիճակագրությունը խաղում՝

Հարվածներ՝ 2
Գոլային փոխանցումներ՝ 1
Ստեղծված գոլային պահեր՝ 1
Բանալի փոխանցումներ՝ 2
Փոխանցումներ եզրից՝ 1-ը 3-ից
Ճշգրիտ փոխանցումներ՝ 37 (76%)
Գնդակի կորուստներ՝ 19
Խլումներ՝ 1
Կտրումներ՝ 2
Գնդակի վերադարձներ՝ 7
Մենամարտեր՝ 1-ը 3-ից
Օդային մենամարտեր՝ 1-ը 1-ից
Խախտումներ՝ 2
SofaScore գնահատական՝ 6,9

«Ցրվենա Զվեզդան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 26-ին Եվրոպայի լիգայում՝ «Լիլի» դեմ պատասխան խաղում։ Առաջին խաղում բելգրադյան ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

1
Д
Делија 23.02.2026 21:59
Tiknizyan is a great player, and will only improve.

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։