ԱՇ-2025 Մ20, օր 5․ սկսվեց հունահռոմեական ըմբշամարտը և կայացան կանանց եզրափակիչները
UWW
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Օգոստոսի 21-ին Սամոկովում (Բուլղարիա) կայացավ մինչև 20 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության հինգերորդ օրը։ Ազատ ոճի ավարտից հետո մեկնարկեցին հունահռոմեական մենամարտերը, ինչպես նաև շարունակվեց կանանց պայքարը։
Հունահռոմեական ըմբշամարտում անցկացվեցին նախնական գոտեմարտեր և որոշվեցին եզրափակիչ մասնակիցները երկու քաշային կարգերում՝ 60 և 82 կգ։ Կանանց ըմբշամարտում անցկացվեցին եզրափակիչները չորս քաշային կարգերում՝ 55, 62, 65 և 76 կգ։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան հունահռոմեական ոճի երկու ըմբիշ։ Յուրիկ Մխիթարյանը (60 կգ) վստահ ելույթներով մտավ եզրափակիչ և վաղը կպայքարի ոսկե մեդալի համար։ Մարտիկ Պետրոսյանը (82 կգ) հասավ կիսաեզրափակիչ, սակայն պարտվեց և վաղը կպայքարի բրոնզի համար։
Կիսաեզրափակիչների արդյունքներ (հունահռոմեական, 21 օգոստոսի)
60 կգ․
Սուրաժ Սուրաժ (Հնդկաստան) — Յուրիկ Մխիթարյան (Հայաստան) 0:9
Վախթանգ Լոլուա (Վրաստան) — Այխան Ջավադով (Ադրբեջան) 1:7 тушե -/+
Եզրափակիչ․ Յուրիկ Մխիթարյան (Հայաստան) — Այխան Ջավադով (Ադրբեջան)
82 կգ․
Մարտիկ Պետրոսյան (Հայաստան) — Միխայիլ Շկարին (Ռուսաստան) 0:9
Դիաս Սեիտկալիև (Ղազախստան) — Տաիզո Յոշիդա (Ճապոնիա) 9:0
Եզրափակիչ․ Միխայիլ Շկարին (Ռուսաստան) — Դիաս Սեիտկալիև (Ղազախստան)
Մարտիկ Պետրոսյանը (Հայաստան) կպայքարի բրոնզի համար։
Օգոստոսի 22-ին կմեկնարկեն հունահռոմեական պայքարի ևս 4 քաշային կարգեր՝ 55 կգ, 67 կգ, 72 կգ և 97 կգ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0