Չորս լեգեոներ ցուցակում․ ԲԿՄԱ-ի խաղացողը և Իսպանիայից երեք ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի Մ17 հավաքական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարտի 13-ից 15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում։ Պատրաստության շրջանակում թիմը կանցկացնի երկու ընկերական հանդիպում։
Մարտի 15-ին Հայաստանի թիմը կհանդիպի՝
-
11:00 — «Ուրարտու-2»
-
17:00 — «Փյունիկ Ակադեմիա»
Հավաքին հրավիրվել են հայկական ակադեմիաների ֆուտբոլիստներ, ինչպես նաև չորս խաղացող արտասահմանյան ակումբներից՝ երեքը Իսպանիայի ակադեմիաներից և մեկը՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ից։
Հայաստանի Մ17 հավաքականի կազմը
Դարպասապահներ
Սամսոն Հակոբյան - «Փյունիկ-09»
Արսեն Միրաբյան - «Ակադեմիա-09»
Սերյոժա Հարությունյան - «Փյունիկ-09»
Պաշտպաններ
Կառլեն Սինամյան - «Նոա-10»
Ռուբեն Գրիգորյան - «Ուրարտու-09»
Տիգրան Օհանյան - «Ակադեմիա-09»
Արմեն Ասատրյան - «Ակադեմիա-09»
Վահան Ասլանյան - «Ակադեմիա-09»
Ռոբերտ Հովակիմյան - «Փյունիկ-1-10»
Սերյոժա Պետրոսյան - «Փյունիկ-09»
Ժիրայր Գրիգորյան - «Ակադեմիա-09»
Կիսապաշտպաններ
Կիրիլ Եդիգարյան - «Ակադեմիա-09»
Արտյոմ Հակոբյան - «Փյունիկ-09»
Անդրանիկ Երվանդյան - «Փյունիկ-09»
Արամ Խաչատրյան - «Փյունիկ-09»
Սուրեն Պետրոսյան - «Ուրարտու-09»
Դավիթ Հովհաննիսյան - «Ուրարտու-2»
Սուրեն Հարությունյան - «Սյունիք-09»
Սամվել Բեգլարյան - «Ուրարտու-10-1»
Արմեն Ղազարյան E.F.M.O. Boadilla
Սերգեյ Առաքելյան - E.F.M.O. Boadilla
Ռաֆայել Մինասյան - Union Deportiva Usera
Վաչիկ Թումանյան - «ԲԿՄԱ Մոսկվա»
Հարձակվողներ
Վահե Թովմասյան - «Արարատ-09»
Արսեն Առաքելյան - «Ուրարտու-09»
Մհեր Հարությունյան - «Շիրակ-09»
ԲԿՄԱ-ի խաղացողի դեբյուտը
Իսպանական ակադեմիաների ֆուտբոլիստները նախկինում արդեն հանդես են եկել Հայաստանի պատանեկան հավաքականներում։ Իսկ Վաչիկ Թումանյանը առաջին անգամ է հրավիրվել ազգային թիմ։
Թումանյանը Պենզայի «Զենիթի» սան է, իսկ 2023 թվականից խաղում է Մոսկվայի ԲԿՄԱ-ում։ 2025 թվականին նա հանդես է եկել ԲԿՄԱ-ի մինչև 16 տարեկանների թիմում՝ անցկացնելով 29 հանդիպում, խփելով 5 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։ Ընթացիկ մրցաշրջանում սկսել է խաղալ ԲԿՄԱ-ի Մ17 թիմում՝ ՅՖԼ-1 առաջնությունում։ Նրա հիմնական դիրքը վինգեր կամ հարձակվողական կիսապաշտպան է։
Այս հավաքը պատրաստության մաս է մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության 2025/26 մրցաշրջանի երկրորդ ընտրական փուլին, որը կանցկացվի Հայաստանում ապրիլի 24-ից 28-ը։
Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն՝
-
Լյուքսեմբուրգ
-
Հունգարիա
-
Լիխտենշտեյն
Ակնկալվում է, որ ապրիլյան պաշտոնական խաղերից առաջ թիմի կազմը կարող է փոփոխվել։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0