Չորս հայ մարտիկներ կմասնակցեն ACA 199 մրցաշարին Կրասնոդարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունվարի 16-ին Կրասնոդարում կկայանա ACA 199 մրցաշարը՝ Ռուսաստանի խառը մենամարտերի խոշորագույն լիգայի 2026 թվականի երկրորդ համարակալված իվենթը։ Մրցաշարի շրջանակում արենա դուրս կգան միանգամից չորս հայազգի մարտիկներ, որոնք կմասնակցեն ինչպես հիմնական, այնպես էլ նախնական քարտի մենամարտերին։
Մրցաշարի հիմնական քարտում ACA լիգայում իր երկրորդ մենամարտը կանցկացնի Ժորա Այվազյանը (16–1), ով հանդես է գալիս փետրվարի քաշային կարգում։ Նրա մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Բաղդոս Օլժաբայը։ Այվազյանի համար այս մենամարտը կարևոր քայլ կլինի կազմակերպության ամենամրցակցային դիվիզիոններից մեկում դիրքերը ամրապնդելու համար։
ACA 199-ի նախնական քարտում երկրպագուները կտեսնեն նաև ևս երեք հայ մարտիկների ելույթներ.
-
Գեղամ Մանավազյան (7–2) vs Ռաջաբ Ռամազանով (4–2)
-
Ամազասպ Մարտիրոսյան (5–2) vs Այնդի Ումախանով (12–3)
-
Հովհաննես Ոսկանյան (10–3) vs բրազիլացի Հերբերտ Բատիստա (18–8–1)
Մրցաշարի գլխավոր մենամարտը կլինի միջին քաշային կարգում․ երեկոյի գլխավոր իրադարձությունում կհանդիպեն Արտյոմ Ֆրոլովը (20–6) և Ռամազան Եմեևը (22–6)։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0