ՄՄԱ-ի 2025 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Թբիլիսում
Միջազգային ՄՄԱ ֆեդերացիան (IMMAF) հայտարարել է, որ 2025 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Մինչև 20 տարեկան երիտասարդների և մեծահասակ մարզիկների մրցաշարերը նախատեսված են սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը։
Դրան նախորդող մրցաշարը՝ պատանիների աշխարհի առաջնությունը, կկայանա հուլիսի 20-ից 27-ը՝ Աբու Դաբիում։
Հիշեցնենք, որ նախորդ աշխարհի առաջնությունն անցկացվել էր 2024 թվականին՝ Տաշքենդում, Ուզբեկստան։ Այդ ժամանակ հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը դարձավ երիտասարդական աշխարհի չեմպիոն մինչև 77.1 կգ քաշային կարգում՝ կարևոր հաղթանակ բերելով Հայաստանի հավաքականին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0