Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնություն. մրցաշարի ամբողջական արդյունքներ
Մարտի 10-ին Տիրանայում ավարտվեց Մ23 ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարի վերջին օրը որոշվեցին հինգ քաշային կարգերի չեմպիոնները, և այժմ ունենք մրցումների ամբողջական արդյունքները։
Ռուս ըմբիշները նվաճեցին 6 ոսկե մեդալ, իսկ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Բուլղարիայի ներկայացուցիչները նվաճեցին մեկական ոսկի։
Հայաստանի հավաքականից չեմպիոն դարձավ Լևիկ Միքայելյանը (61 կգ), ով եզրափակչում հաղթեց ադրբեջանցի ըմբիշին։ Քնյազ Իբոյանը (92 կգ) եզրափակչում պարտվեց ռուս մրցակցին և դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ) փոքր եզրափակչում հաղթեց լեհ ըմբիշին ու նվաճեց բրոնզ։
Մ23 ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ամբողջական արդյունքները (2025)
57 կգ
- Լև Պավլով (Ռուսաստան)
- Նիկա Զանգալաձե (Վրաստան)
- Բեքիր Քեսեր (Թուրքիա), Ռահման Իմանով (Ադրբեջան)
8-րդ. Նորիկ Հարությունյան (Հայաստան)
61 կգ
- Լևիկ Միքայելյան (Հայաստան)
- Ջեյհուն Ալլահվերդիև (Ադրբեջան)
- Թոլգա Օզբեք (Թուրքիա), Միկիտա Աբրամով (Ուկրաինա)
65 կգ
- Ամալ Ջանդուբաև (Ռուսաստան)
- Աբդուլլահ Թոփրաք (Թուրքիա)
- Խամզաթ Արսամերզոև (Ֆրանսիա), Մուրադ Գահվերդիև (Ադրբեջան)
5-րդ. Հայկ Աբրահամյան (Հայաստան)
70 կգ
- Մագոմեդ-Էմի Էլթեմիրով (Ռուսաստան)
- Քանան Գեյբաթով (Ադրբեջան)
- Ումութ Էրդողան (Թուրքիա), Նարեկ Պողոսյան (Ուկրաինա)
10-րդ. Վլադիմիր Ազարյան (Հայաստան)
74 կգ
- Իսմայիլ Խանիև (Ռուսաստան)
- Աղանազար Նովրուզով (Ադրբեջան)
- Վասիլե Մարկու (Մոլդովա), Լուկա Չխիտունիձե (Վրաստան)
11-րդ. Նարեկ Նիկողոսյան (Հայաստան)
79 կգ
- Արսեն Բալայան (Ռուսաստան)
- Ֆարիդ Ջաբբարով (Ադրբեջան)
- Իբրահիմ Մեթեհան Յափրաք (Թուրքիա), Ումար Մավլաև (Շվեյցարիա)
86 կգ
- Արսենի Ջիոև (Ադրբեջան)
- Ռահիմ Մագամադով (Ֆրանսիա)
- Արսլան Բագաև (Ռուսաստան), Ռադոմիր Ստոյանով (Բուլղարիա)
19-րդ. Ռազմիկ Եփրեմյան (Հայաստան)
92 կգ
- Մուհամեդ-Թագիր Խանիև (Ռուսաստան)
- Քնյազ Իբոյան (Հայաստան)
- Դենիս Սախալյուկ (Ուկրաինա), Սադիգ Մուստաֆազադե (Ադրբեջան)
97 կգ
- Վլադիսլավ Կոզլով (Բելառուս)
- Բադի-Մաադիր Սամդան (Ռուսաստան)
- Ռեսուլ Գյունե (Թուրքիա), Դավիթ Մչեդլիձե (Ուկրաինա)
7-րդ. Սերգեյ Սարգսյան (Հայաստան)
125 կգ
- Գեորգի Իվանով (Բուլղարիա)
- Վլադիմիր Կոչանով (Ուկրաինա)
- Խաչատուր Խաչատրյան (Հայաստան), Յուսիֆ Դուրսունով (Ադրբեջան)
Թիմային հաշվարկ
- Ադրբեջան — 169
- Թուրքիա — 117
- Ուկրաինա — 104
- Հայաստան — 86
- Վրաստան — 85

Հայաստանի հավաքականն ունի 3 մեդալ՝ 1 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ։
Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները չեն մասնակցում թիմային հաշվարկին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0