SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մինչև 15 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. հինգ հայ կադետներ դուրս եկան կիսաեզրափակիչ


Մինչև 15 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. հինգ հայ կադետներ դուրս եկան կիսաեզրափակիչ
Ըմբշամարտ 💬 Comment

Հունիսի 25-ին Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկել է մինչև 15 տարեկան կադետների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարի առաջին օրը կայացել են նախնական գոտեմարտերը բոլոր քաշային կարգերում։

Հայաստանի հավաքականը ներկայացել է 13 մարզիկներով, որոնցից հինգը հաջողությամբ հասել են կիսաեզրափակիչ փուլ։

Հայ ըմբիշների մասնակցությամբ կիսաեզրափակիչ զույգերը՝

  • 52 կգ՝ Արեն Միրզոյան — Մյումյունով (Բուլղարիա)

  • 57 կգ՝ Էրիկ Պապիկյան — Հասանով (Ադրբեջան)

  • 57 կգ՝ Տիգրան Կոլոտյան — Հուսեյնով (Ադրբեջան)

  • 62 կգ՝ Համլետ Անտոնյան — Նագի (Ռումինիա)

  • 75 կգ՝ Արթուր Մկրտչյան — Գոգիբերիձե (Վրաստան)

57 կգ քաշային կարգում հնարավոր է հայաստանյան եզրափակիչ՝ Պապիկյանի և Կոլոտյանի հաղթանակների դեպքում։

Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կանցկացվեն այսօր՝ ավելի ուշ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։