2025 թվականի Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների առաջնություն. Առաջին օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 13-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարի առաջին օրը հայտնի դարձան մինչև 48, 55, 65, 80 և 110 կգ քաշային կարգերի եզրափակիչների մասնակիցները։
Հայաստանի հավաքականի հաջողությունները
Արտակ Աղաբեկյանը փայլուն հաղթանակով (5:4) անցել է եզրափակիչ՝ պարտության մատնելով ռուս ըմբիշ Ումար Մագոմեդովին։
Արմեն Պապիկյանը աչքի է ընկել թեժ պայքարով․ քառորդ եզրափակիչում նա կամային հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցչի նկատմամբ՝ 23:21 հաշվով։ Վաղը Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Լաերտ Մովսիսյանը նույնպես կմրցի բրոնզի համար։
Կիսաեզրափակիչների արդյունքները և եզրափակիչ զույգերը․
Մինչև 48 կգ
Արտակ Աղաբեկյան (Հայաստան) — Ումար Մագոմեդով (Ռուսաստան) 5:4
Սադիկ Աթեսօղուլլարի (Թուրքիա) — Ռավան Հասանզադե (Ադրբեջան) 2:6
Եզրափակիչ՝ Արտակ Աղաբեկյան (Հայաստան) — Ռավան Հասանզադե (Ադրբեջան)
Մինչև 55 կգ
Թեմուրի Թուտարաշվիլի (Վրաստան) — Մախաչ Աբդուլդաև (Ռուսաստան) 4:10
Արմեն Պապիկյան (Հայաստան) — Ռուսլան Ալիզադա (Ադրբեջան) 4:8
Եզրափակիչ՝ Մախաչ Աբդուլդաև (Ռուսաստան) — Ռուսլան Ալիզադա (Ադրբեջան)
Արմեն Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Մինչև 65 կգ
Իսմայիլ Մերթքոլլու (Թուրքիա) — Իվան Զալիսկո (Ուկրաինա) 0:11
Դ'Արիո Ֆիշիետտի (Գերմանիա) — Մագոմեդ Իսաև (Ռուսաստան) 0:10
Եզրափակիչ՝ Իվան Զալիսկո (Ուկրաինա) — Մագոմեդ Իսաև (Ռուսաստան)
Դավիթ Դավթյանը (Հայաստան) դուրս է մնացել մեդալի համար պայքարից։
Մինչև 80 կգ
Մարշալ Ջոնս (Մեծ Բրիտանիա) — Արթուր Կոստյուկ (Ուկրաինա) 0:11
Աբդուրրահիմ Սեքմեն (Գերմանիա) — Մագոմեդ Աբդուսալամով (Ռուսաստան) 0:11
Եզրափակիչ՝ Արթուր Կոստյուկ (Ուկրաինա) — Մագոմեդ Աբդուսալամով (Ռուսաստան)
Ավետ Ենգոյանը (Հայաստան) դուրս է մնացել մեդալի համար պայքարից։
Մինչև 110 կգ
Հաքիմ Թաղիև (Ադրբեջան) — Մուրթազ Բագդավաձե (Վրաստան) 0:2
Մագոմեդրասուլ Օմարով (Ռուսաստան) — Լաերտ Մովսիսյան (Հայաստան) 10:0
Եզրափակիչ՝ Մուրթազ Բագդավաձե (Վրաստան) — Մագոմեդրասուլ Օմարով (Ռուսաստան)
Լաերտ Մովսիսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Եզրափակիչները կկայանան հունիսի 14-ին, նույն օրը մրցաշարի մեկնարկը կտրվի մնացած հինգ քաշային կարգերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0