«Չելսին»՝ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթողը։
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Լոնդոնի «Չելսին» նվաճեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի գավաթը՝ տպավորիչ կամային հաղթանակ տանելով իսպանական «Ռեալ Բետիսի» նկատմամբ՝ 4:1 հաշվով։ Եզրափակիչ հանդիպումը զարգացավ դրամատիկ սցենարով․ առաջին խաղակեսից հետո սևիլյան ակումբը հաղթում էր 1:0 հաշվով և դաշտում առավելություն ուներ, սակայն ընդմիջումից հետո ամեն ինչ փոխվեց։
Երկրորդ խաղակեսում «Չելսին» ամբողջովին փոխվեց և սկսեց գոլային շքերթ։ Գոլերի հեղինակ դարձան Էնցո Ֆերնանդեսը, Նիկոլաս Ջեքսոնը, Ջեյդոն Սանչոն և Մոիսես Կայսեդոն։ «Բետիսի» միակ գոլը խփեց մարոկկացի վինգեր Զե Աբդեն։
Հետաքրքիր է, որ թիմերին գլխավորում էին միմյանց շատ լավ ճանաչող մասնագետներ։ «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան նախկինում աշխատել է Մանուել Պելեգրինիի օգնականը՝ «Վեսթ Հեմում» 2018 թվականին, երբ վերջինս գլխավորում էր լոնդոնյան ակումբը։
«Չելսիի» համար սա Կոնֆերենցիաների լիգայի առաջին հաղթանակն էր և եվրոպական առաջին տիտղոսը 2021 թվականից ի վեր, երբ թիմը հաղթել էր Չեմպիոնների լիգան։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում «Չելսին» մրցել էր հայկական «Նոա» ակումբի հետ և հաղթել 8:0 հաշվով։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0