ԵԱ-2026 U23 ըմբշամարտի առաջնություն․ վիճակահանության արդյունքները և Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցները
Photo: UWW
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ մարտի 8-ին, Zrenjanin քաղաքում տեղի ունեցավ 2026 թվականի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության (U23) ազատ ոճի ըմբշամարտի վիճակահանությունը։
Մարտի 9-ին մրցաշարում կմեկնարկեն 57, 65, 70, 79 և 97 կգ քաշային կարգերը, իսկ Հայաստանի հավաքականի կազմում առաջինը գորգ դուրս կգան․
57 կգ — Արման Հարությունյան
Առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում — Այանդար Օնդար (Ռուսաստան)
65 կգ — Արման Մուսիկյան
Առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում — Ժոլտան Մատե Միժեյ (Հունգարիա)
70 կգ — Դավիթ Մարգարյան
Առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում — Մագոմեդ Էլթեմիրով (Ռուսաստան)
79 կգ — Հայկ Պապիկյան
Առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում — Տրիստան Ալեքսանդրով (Էստոնիա)
97 կգ — Գուրգեն Սիմոնյան
Առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում — Այմար Ալզոն Էգինոա (Իսպանիա)
Մարտի 10-ին մրցաշարը կսկսեն Հայաստանի հավաքականի մնացած 5 ըմբիշները․
61 կգ — Լևիկ Միքայելյան (գործող չեմպիոն)
Առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում — Վասիլե Մարչու (Մոլդովա)
74 կգ — Գրիգոր Չոլակյան
Առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում — Ռաուլ Կասո (Իտալիա)
86 կգ — Ռազմիկ Եփրեմյան
Առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում — Վլադիմիր Պլիև (Իսրայել)
92 կգ — Կնյազ Իբոյան (գործող փոխչեմպիոն)
Առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում — Եգոր Խորոխ (Ուկրաինա)
125 կգ — Խաչատուր Խաչատրյան (գործող բրոնզե մեդալակիր)
Առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում — Էմիլ Թիլ (Գերմանիա)
Մրցաշարի ուղիղ հեռարձակումները հասանելի կլինեն United World Wrestling-ի պաշտոնական UWW+ հարթակում։ Դիտելու համար անհրաժեշտ է բաժանորդագրություն։
Մենք կտեղադրենք մրցաշարի անվճար դիտման մասին տեղեկությունը մեր տելեգրամյան ալիքում և առանձին նաև Sportaran.com կայքում։
ԵԱ-U23 ազատ ոճի ըմբշամարտի վիճակահանության արդյունքները










Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0