CAS-ը մերժեց «Քրիսթալ Փելասի» բողոքարկումը Եվրոպա լիգայից դուրս մնալու գործով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է լոնդոնյան «Քրիսթալ Փելասի» բողոքարկումը՝ ակումբը 2025/26 մրցաշրջանի Եվրոպա լիգայից հեռացնելու որոշման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է դատարանի պաշտոնական կայքը։
Պատճառն ՈւԵՖԱ-ի բազմակողմանի ակումբային սեփականության կանոնների խախտումն է։ «Քրիսթալ Փելասի» սեփականատերը ամերիկացի գործարար Ջոն Տեքստորին պատկանող Eagle Football հոլդինգն է, որը վերահսկում է նաև ֆրանսիական «Լիոնը»։ Երկու ակումբներն էլ նախորդ մրցաշրջանի արդյունքում իրավունք էին ստացել հանդես գալ եվրագավաթներում, ինչն էլ առաջացրել է շահերի բախում։
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն որոշել էր, որ Եվրոպա լիգայի տեղը կստանա «Լիոնը»՝ որպես Ֆրանսիայի Լիգա 1-ի ներկայացուցիչ, որը ավարտել էր մրցաշրջանը 5-րդ տեղում, իսկ «Քրիսթալ Փելասը» կտեղափոխվի Կոնֆերենցիաների լիգա։ Լոնդոնյան ակումբը եվրագավաթներին մասնակցելու իրավունք էր ստացել Անգլիայի գավաթը հաղթելով և ԱՊԼ-ն 12-րդ հորիզոնականում ավարտելով։
CAS-ը ճանաչել է ՈւԵՖԱ-ի որոշումը օրինական և վերջնական։ Ակումբն այլևս բողոքարկելու հնարավորություն չունի։
Հետաքրքիր է, որ «Քրիսթալ Փելասը» հասցրել էր ձևակերպել պատմական դուբլ՝ հաղթելով ոչ միայն Անգլիայի գավաթում, այլև Սուպերգավաթում՝ եզրափակչում հաղթելով «Լիվերպուլին»։ Սակայն ՈւԵՖԱ-ի հետ իրավական պայքարում թիմին հաջողությունը չուղեկցեց։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0