Էդգար Բաբայանը՝ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը, դարձավ ֆուտբոլային գործակալ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Բաբայանը սկսում է նոր feջ futbolում՝ այս անգամ արդեն որպես գործակալ։ 29-ամյա նախկին խաղացողը Գերմանիայում հայտարարեց սեփական գործակալության՝ Asteria Collective Group-ի բացման մասին։
Բաբայանի հետ գործակալությունում աշխատելու են նաև ֆուտբոլային մենեջերներ Ջագլար Կոյջուն և Նիկոլայ Բրոկ-Մադսենը։
Հիշեցնենք, որ Բաբայանը կարիերան ավարտեց 2024 թվականին՝ 29 տարեկանում, վնասվածքի պատճառով։ Հայաստանի ազգային հավաքականում նա անցկացրել է 16 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ՝ Իտալիայի հավաքականի դարպասը։
Ակումբային կարիերայի ընթացքում Բաբայանը խաղացել է Դանիայի, Կիպրոսի և Լատվիայի առաջնություններում՝ թողնելով նկատելի հետք սկանդինավյան ֆուտբոլում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0