Նախկին UFC մենամարտիկը կմասնակցի Mix Fight 58 մրցաշարին Երևանում
Նախկին UFC մենամարտիկ և Brave FC-ի չեմպիոն Մարչին Բանդելը (22-9-1) կմասնակցի Mix Fight 58 մրցաշարին, որը կանցկացվի հուլիսի 13-ին Երևանի «Դինամո» մարզահամալիրում։
35-ամյա լեհ մենամարտիկի մրցակցի անունը հայտնի կլինի մոտ ժամանակում։
Մարչին Բանդելն UFC-ում անցկացրել է 2 մենամարտ 2014 թվականին՝ պարտվելով Մայրբեկ Տայսումովին և Սթիվ Ռեյին։ Այնուհետև նա հանդես է եկել այլ լիգաներում և նշանակալի հաջողությունների է հասել Brave FC-ում՝ դառնալով չեմպիոն 2022 թվականին։
Mix Fight 58 մրցաշարին կմասնակցի նաև մարտական սամբոյի գործող Եվրոպայի չեմպիոն Արման Ավանեսյանը (1-0), որը կանցկացնի մենամարտ բրազիլացի Կառլոս Բրիտոյի (6-8) դեմ։
Այս պահին սա միակ պաշտոնապես հաստատված մենամարտն է մրցաշարի շրջանակում, սակայն կազմակերպիչները խոստանում են շուտով հայտնել նաև այլ մենամարտերի մասին։
Mix Fight Events պրոմոուշնի նախագահ Վարդան Մնացականյանը հայտարարել է, որ Mix Fight 58-ը կլինի ՄՄԱ-ի պատմության մեջ ամենամաշտաբային և բարձրակարգ մրցաշարը Հայաստանում։
Նախորդ Mix Fight մրցաշարը նույնպես կայացել էր Երևանում՝ մարտի 30-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0