SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Բռնցքամարտը վերադառնում է 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ծրագրին։


Բռնցքամարտը վերադառնում է 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ծրագրին։
Բռնցքամարտ 💬 Comment

Հինգշաբթի օրը կայացած ՄՕԿ-ի 144-րդ նստաշրջանում Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) միաձայն հաստատեց բռնցքամարտի ներառումը 2028 թվականի Լոս Անջելեսի խաղերի ծրագրում։ Ավելի վաղ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն «World Boxing» կազմակերպությանը ժամանակավոր կարգավիճակ է շնորհել՝ որպես օլիմպիական բռնցքամարտի զարգացման համար պատասխանատու միջազգային ֆեդերացիա։

Այժմ «World Boxing»-ը կզբաղվի որակավորման ուղու ձևավորմամբ և խաղերում մրցաշարի անցկացմամբ։ Կազմակերպության նախագահ Բորիս վան դեր Վորստը այս որոշումն անվանել է «պատմական»՝ ընդգծելով օլիմպիական ավանդույթների պահպանման կարևորությունը բռնցքամարտիկների հաջորդ սերունդների համար։

Ավելի վաղ «World Boxing»-ի գլխավոր քարտուղար Գենադի Գոլովկինը նշել էր, որ սպորտաձևի օլիմպիական ծրագր վերադարձը հազարավոր մարզիկների համար պահպանում է «հույսի խորհրդանիշը», ովքեր երազում են իրենց երկրի դրոշի ներքո հաղթելու մասին։

Այժմ հնարավորություն կա, որ հայ բռնցքամարտիկները կարողանան մասնակցել 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիադային։ Սակայն Հայաստանը մինչ օրս չի ընդգրկված «World Boxing»-ի կազմում, որը կազմակերպելու է որակավորման մրցաշարերը։ «World Boxing»-ին անդամակցում են 84 երկիր, սակայն Հայաստանը դրանց թվում չէ։ Հայաստանի ֆեդերացիան մինչ օրս համագործակցում է միայն IBA-ի հետ, որի օլիմպիական լիցենզիան չեղարկվել է։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։