ԲԿՄԱ-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում
ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը հունվարի 30-ից փետրվարի 8-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում։ Պաֆոս քաղաքում անցկացվող հավաքների ընթացքում թիմը կանցկացնի մի քանի ընկերական հանդիպումներ, որոնց վերաբերյալ մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Կիպրոսում հավաք է անցկացնում նաև մեկ այլ հայկական ակումբ՝ «Արարատ-Արմենիա»-ն։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0