SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Տոմսեր Հայաստան – Պորտուգալիա հանդիպմանը Երևանում արդեն վաճառքում են․ ինչպես գնել և ինչ պետք է իմանալ


Տոմսեր Հայաստան – Պորտուգալիա հանդիպմանը Երևանում արդեն վաճառքում են․ ինչպես գնել և ինչ պետք է իմանալ
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքի մեկնարկի մասին։ Խաղը կկայանա սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, Երևանում։

Տոմսերը հնարավոր է գնել միայն առցանց՝ tickets.ffa.am պաշտոնական կայքում։ Վաճառք տոմսարկղերում կամ այլ ֆիզիկական կետերում նախատեսված չէ։

Գլխավոր պայմանները՝

  • Մեկ երկրպագու կարող է գնել առավելագույնը երկու տոմս Հայաստան – Պորտուգալիա խաղի համար։

  • Վճարումից հետո տոմսերը հասանելի կլինեն կայքում անձնական էջում, սակայն QR-կոդերը կակտիվանան միայն խաղի օրը։

  • Գնումն իրականացնելու համար պարտադիր է անձնագրի նույնականացում tickets.ffa.am կայքում։ Անձնագրի ստուգումը կատարվում է ամեն օր՝ 10:00-20:00, և տևում է մինչև 30 րոպե։

  • Կազմակերպիչները հորդորում են երկրպագուներին մարզադաշտ ժամանել ոչ պակաս, քան խաղի մեկնարկից 2 ժամ առաջ՝ հերթերից խուսափելու և անվտանգ մուտք ապահովելու համար։

Պորտուգալիայի հետ հանդիպումը Հայաստանի հավաքականի համար կլինի աշխարհի առաջնության 2026-ի ուղեգրի համար պայքարի ամենակարևոր խաղերից մեկը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։