Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական և մինչև 23 տարեկանների առաջնության անվճար ուղիղ հեռարձակում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ալբանիայի Դուրրես քաղաքում պաշտոնապես մեկնարկել է Եվրոպայի ծանրամարտի 2025 թվականի երիտասարդական (մինչև 20 տ.) և մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Երկու շաբաթվա ընթացքում՝ մինչև նոյեմբերի 11-ը, մրցահարթակ կբարձրանան Եվրոպայի լավագույն երիտասարդ և պատանի ծանրամարտիկները՝ մրցելու երկու տարիքային խմբերում մեդալների համար։
Առաջնությունը կարող եք դիտել անվճար ուղիղ հեռարձակմամբ EWFSPORT YouTube ալիքով։
Մրցաշարը կազմակերպել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան (EWF) և այն համարվում է երիտասարդ մարզիկների համար տարվա ամենակարևոր մեկնարկներից մեկը։ Հայաստանի հավաքականում հանդես են գալու ինչպես փորձառու մարզիկներ, այնպես էլ նորեկներ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0