Բելգրանոն պարտվեց Դեֆենսային, Սելարայանը խաղաց իր 100-րդ խաղը ակումբի կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արգենտինական Կլաուսուրայի 7-րդ տուրում «Բելգրանոն» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Դեֆենսեին»։
Այս հանդիպումը հատկապես նշանավոր էր թիմի ավագ Լուկաս Սելարայանի համար․ նա խաղադաշտ դուրս եկավ հարազատ ակումբի կազմում 100-րդ անգամ։ Այդ ընթացքում հարձակողական կիսապաշտպանը աչքի է ընկել 13 գոլով և 9 գոլային փոխանցումով։
Այնուամենայնիվ, հոբելյանական հանդիպումը «Բելգրանոյի» առաջնորդի համար արդյունք չտվեց։ SofaScore-ի տվյալներով նրա վիճակագրությունը հետևյալն էր․
- խաղադաշտում անցկացրած րոպեներ՝ 90+
- ճշգրիտ փոխանցումներ՝ 36 (77%)
- առանցքային փոխանցումներ՝ 2
- հաջող դրիբլինգ՝ 2/3
- հաղթած մենամարտեր՝ 4/9
- կորուստներ՝ 23
- խախտումներ՝ 3, իր դեմ՝ 1
- դեղին քարտ՝ 1
- գնդակ խլումներ՝ 1
- գնահատական՝ 6.1
Խաղից հետո Սելարայանը կմիանա Հայաստանի հավաքականին։ Թիմը պատրաստվում է ԱԱ-2026-ի ընտրական խաղերին․ սեպտեմբերի 6-ին Երևանում Հայաստանը կընդունի Պորտուգալիային, իսկ սեպտեմբերի 9-ին կհանդիպի Իռլանդիային։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0