SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Բարսեղյանը խփեց գոլ կարևոր խաղում, «Սլովանը» հաղթեց «Դունայսկա Ստրեդային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Բարսեղյանը խփեց գոլ կարևոր խաղում, «Սլովանը» հաղթեց «Դունայսկա Ստրեդային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ 💬 Comment

Սլովակիայի առաջնության 8-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» կամային հաղթանակ տարավ ուղիղ մրցակցի՝ «DAC 1904 Դունայսկա Ստրեդայի» նկատմամբ՝ 3:2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց 89 րոպե։ Խաղի սկզբում նա բացեց հաշիվը՝ խփելով իր 4-րդ գոլը ընթացիկ առաջնությունում։ Բացի այդ, Բարսեղյանը կատարեց մեկ գոլային փոխանցում, երեք հարված դարպասին, վաստակեց չորս խախտում և իրականացրեց մեկ հաջող դրիբլինգ։

«Սլովանի» կազմում ևս աչքի ընկան Մարկո Տոլիչը և Սեզար Բլեքմենը։ Հյուրերի համար գոլերի հեղինակ դարձան Ամմար Ռամադանը և Վիկտոր Ջուկանովիչը։ Վերջին րոպեներին «Դունայսկա Ստրեդան» կարող էր փրկել խաղը, սակայն չիրացրեց 11 մետրանոցը։

Տիգրան Բարսեղյանի գոլի տեսանյութը «Դունայսկա Ստրեդայի» դարպասը.


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։