Արթուր Սերոբյանը գոլ խփեց Տաշքենդի «Լոկոմոտիվի» դարպասը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 20-ին «Շերիֆը» անցկացրեց իր վերջին ընկերական հանդիպումը մինչ մրցաշրջանի վերսկսումը։ Տիրասպոլյան թիմը 2:0 հաշվով հաղթեց Տաշքենդի «Լոկոմոտիվին»։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը մասնակցեց հանդիպմանը և դարձավ թիմի երկրորդ գոլի հեղինակը։ Արթուրը անհաջող իրացրեց 11-մետրանոցը, սակայն առաջինը հասավ գնդակին և այն ուղարկեց դարպասը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․
Հաջորդ հանդիպումը կլինի արդեն պաշտոնական։ Մարտի 2-ին «Շերիֆը» Մոլդովայի գավաթի խաղարկությունում կմրցի «Բարսա Ունգենի» հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0