Արթուր Սերոբյանը «Շերրիֆի» հետ դուրս եկավ Մոլդովայի Գավաթի եզրափակիչ
Հայ կիսապաշտպան Արթուր Սերոբյանը Տիրասպոլի «Շերրիֆի» հետ միասին դուրս է եկել Մոլդովայի Գավաթի եզրափակիչ։ Մայիսի 14-ին կայացած կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Շերրիֆը» 1:0 հաշվով հաղթեց «Զիմբրուին» և երկխաղյա դիմակայությունում (2:1, 1:0) անցավ մրցաշարի վճռորոշ փուլ։
Սերոբյանը խաղադաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները և փոխարինվեց ավելացված ժամանակում։
Գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 24-ին, որտեղ «Շերրիֆը» կհանդիպի «Միլսամիին»։ Սակայն մինչ այդ՝ մայիսի 18-ին, այդ երկու թիմերը կհանդիպեն նաև Մոլդովայի առաջնության վճռորոշ խաղում։ Այս պահին «Միլսամին» «Շերրիֆից» առաջ է մեկ միավորով, և այդ խաղի արդյունքը կորոշի ոսկե մեդալակիրին։
Այսպիսով, Արթուր Սերոբյանին և «Շերրիֆին» սպասում են մրցաշրջանի ավարտի երկու առանցքային եզրափակիչներ՝ և երկու հնարավորություն՝ տիտղոսներ նվաճելու։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0