Արթուր Սերոբյանը գոլային փոխանցում կատարեց «Սպարտանիայի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայաստանի ազգային հավաքականի ֆ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը իր առաջին արդյունավետ գործողությունն ունեցավ Մոլդովայի առաջնությունում։ Չեմպիոնական փուլի առաջին տուրի խաղում «Շերիֆը» 3:0 հաշվով հաղթեց «Սպարտանիային»։
21-ամյա հայ եզրային հարձակվողը խաղադաշտ դուրս եկավ 56-րդ րոպեին, ստեղծեց մի քանի վտանգավոր պահ և մեկ անգամ հարվածեց դարպասի ձողին։ Չիրացված հնարավորություններից անկախ, Սերոբյանը կատարեց գոլային փոխանցում․ նա շրջանցեց մի քանի մրցակիցների եզրային հատվածում և փոխանցում կատարեց Ռաշիդու Ականբիին, ով վստահությամբ գրավեց դատարկ դարպասը։
Հիշեցնենք, որ այս ձմռանը Սերոբյանը «Արարատ-Արմենիայից» վարձավճարով տեղափոխվեց «Շերիֆ»՝ հետագայում տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0