Արթուր Մովսեսյանը վարձավճարով տեղափոխվել է ԲԿՄԱ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոայի» և Հայաստանի Մ19 հավաքականի պաշտպան Արթուր Մովսեսյանը կշարունակի կարիերան ԲԿՄԱ-ում։ 18-ամյա ֆուտբոլիստը միացել է երևանյան ակումբին վարձավճարով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
«Նոայի» հիմնական կազմում Մովսեսյանը անցկացրել է 7 հանդիպում, որոնք բոլորը եղել են անցած մրցաշրջանում։
Միջազգային մակարդակում պաշտպանը հանդես է գալիս Հայաստանի պատանեկան հավաքականներում։ Նրա հաշվին կա 6 հանդիպում Հայաստանի Մ19 հավաքականի կազմում, ինչպես նաև 6 խաղ Մ17 հավաքականում։
Մովսեսյանը պաշտպանությունում համարվում է բազմակողմանի խաղացող։ Նա կարող է խաղալ պաշտպանության երկու եզրերում, կենտրոնական պաշտպանի դիրքում, ինչպես նաև հենակետային կիսապաշտպանի դիրքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0