Արթուր Ղարիբյանը խփում է երկրորդ անընդմեջ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
19-ամյա հայ հարձակվող Արթուր Ղարիբյանը հերթական գոլն է խփել Ռուսաստանի Առաջին լիգայի երկրորդ անընդմեջ խաղում։ «Սպարտակ Կոստրոմա»-ի ֆորվարդը հավասարեցրեց հաշիվը Տուլայի «Արսենալի» դեմ հանդիպմանը, ինչից հետո իր թիմը կարողացավ հաղթել 2:1 հաշվով և բարձրանալ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։
ԳՈԼԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Այս ամռանը Ղարիբյանը Կոստրոմայի ակումբ էր տեղափոխվել Մոսկվայի «Ռոդինայի» երիտասարդական թիմից։ Նա նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող է։
Նշենք, որ Տուլայի «Արսենալի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց ևս մեկ հայ ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0