SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Գալոյանը կավարտի սեզոնը «Շիննիկ»-ում


Արթուր Գալոյանը կավարտի սեզոնը «Շիննիկ»-ում
Ֆուտբոլ 💬 Comment

26-ամյա հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը վարձավճարով տեղափոխվել է «Տորպեդո Մոսկվայից» դեպի Յարոսլավլի «Շիննիկ» մինչև սեզոնի ավարտը՝ հետգնման իրավունքով։

Գալոյանը վերադարձավ «Տորպեդո» 2025 թ․ ամռանը՝ ՌՊԼ-ի «Ակրոն»-ից, որպեսզի վերսկսի իր կարիերան հարազատ ակումբում, սակայն դա այնքան էլ հաջող չստացվեց։ Առաջին լիգայի 19 խաղում Արթուրը գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չդարձավ, իսկ Ռուսաստանի Գավաթում խփեց 2 գոլ։

Այժմ նա կփորձի բարելավել իր ցուցանիշները «Շիննիկ»-ում, որը զբաղեցնում է Առաջին լիգայի 11-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ Գալոյանի լավագույն տարիները եղել են 2021/22 և 2022/23 մրցաշրջաններում՝ «Վելես»-ի և «Ալանիա»-ի կազմում․ համապատասխանաբար՝ 13 գոլ և 9 գոլային փոխանցում, այնուհետև՝ 8 գոլ և 13 փոխանցում։ Դրանից հետո նա տեղափոխվեց ՌՊԼ, բայց «Բալտիկայի» և «Ակրոնի» կազմում 2 սեզոնում անցկացրեց ընդամենը 23 խաղ, խփեց 1 գոլ և տվեց 2 գոլային փոխանցում։

Հայաստանի հավաքականում Գալոյանը մեկ խաղ է անցկացրել՝ 2022 թվականին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։