Արթուր Դավթյանը դուրս եկավ Կահիրեում անցկացվող Մարմնամարզության Աշխարհի գավաթի եզրափակիչ
Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաջողությամբ անցավ Կահիրեում անցկացվող Մարմնամարզության Աշխարհի գավաթի վերջին փուլի եզրափակիչ: Դավթյանը աջակցության ցատկի որակավորման փուլում գրավել է 1-ին տեղը՝ 14.566 միավորով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս երեք հայ մարմնամարզիկներ էին անցել եզրափակիչ՝ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը օղակների, իսկ Համլետ Մանուկյանը՝ նժույգի վրա վարժության համար:
Ըստ մրցումների ժամանակացույցի՝ ապրիլի 27-ին եզրափակիչներում կմասնակցեն Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Դավթյանը՝ ապրիլի 28-ին:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0