SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Դավթյանը հաղթել է 2026 թվականի սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի փուլում Կահիրեում


Արթուր Դավթյանը հաղթել է 2026 թվականի սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի փուլում Կահիրեում
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է 2026 թվականի սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի Կահիրեի փուլում հաղթողը։

Հենացատկի եզրափակչում Դավթյանը զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով 14.666 միավոր։ Սա նրա առաջին ելույթն էր այս մրցաձևում ընթացիկ մրցաշրջանում․ ավելի վաղ Կոտբուսի փուլում նա հանդես էր եկել միայն օղակների վարժությունում։ Կահիրեում մարզիկը մասնակցել է երկու վարժությունների՝ օղակներում նույնպես գրավելով 4-րդ տեղը։

Հենացատկի արդյունքները․

  • Արթուր Դավթյան (Հայաստան) — 14.666
  • Ասսան Սալիմով (Ղազախստան) — 14.083
  • Յոնաս Դանեկ (Չեխիա) — 14.016

Հայաստանի հավաքականը Կահիրեի փուլն ավարտել է երեք մեդալով՝ երկու ոսկե և մեկ արծաթե։ Ավելի վաղ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նժույգթռիչքում, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր օղակների վարժության արծաթե մեդալակիր։

Աշխարհի գավաթի հաջորդ փուլը կանցկացվի Օսիեկում (Խորվաթիա) ապրիլի 9-12-ը, որտեղ հայ մարմնամարզիկները նույնպես կմասնակցեն։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։