Արթուր Դավթյանը անցել է Օսիեկում անցկացվող Աշխարհի Գավաթի եզրափակիչ
Արթուր Դավթյանը նույնպես անցել է սպորտային մարմնամարզության Աշխարհի Գավաթի չորրորդ փուլի եզրափակիչը, որը անցկացվում է Խորվաթիայի Օսիեկ քաղաքում։ Այսպիսով, բոլոր հինգ հայ մարմնամարզիկները հանդես կգան եզրափակիչում։
Արթուր Դավթյանը ճախարքաց ցատկի որակավորման փուլում զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով 14.733 միավոր։

Ճախարքաց ցատկի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 13-ին, իսկ ապրիլի 12-ին եզրափակիչներում նժույգի և օղակների վրա կմասնակցեն ևս չորս հայ մարմնամարզիկներ՝ Մամիկոն Խաչատրյանը և Համլետ Մանուկյանը՝ նժույգի վրա, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը՝ օղակների վրա։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0