Արթուր Հարությունյանը կմասնակցի Brave CF 104 մրցաշարին Բելգրադում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Наше Дело» լիգայի չեմպիոն Արթուր Հարությունյանը (11–3, Հայաստան) իր հաջորդ մենամարտը կանցկացնի Brave CF 104 մրցաշարում, որը տեղի կունենա փետրվարի 14-ին Բելգրադում։ Մրցաշարը կանցկացվի IMMAF 2026 թվականի Եվրոպայի ՄՄԱ առաջնության շրջանակներում։
Հարությունյանի մրցակիցը կլինի Բահրեյնը ներկայացնող անպարտելի մարտիկ Ռամզան Գիտինովը (6–0)։ Գիտինովը հաջող ելույթներ է ունենում ոչ միայն պրոֆեսիոնալ ՄՄԱ-ում, այլև սիրողական մակարդակում․ 2017 թվականից նա չի կրել ոչ մի պարտություն և հանդիսանում է IMMAF-ի աշխարհի եռակի չեմպիոն։
Այս մենամարտը կլինի Հարությունյանի դեբյուտը Brave CF լիգայում, մինչդեռ Գիտինովը այս լիգայում արդեն անցկացրել է 5 մենամարտ։
IMMAF-ի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Բելգրադում փետրվարի 5-ից 15-ը, իսկ Արթուր Հարությունյանի մենամարտը կդառնա միջազգային ՄՄԱ շաբաթվա առանցքային իրադարձություններից մեկը Սերբիայի մայրաքաղաքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0