Արթուր Հարությունյանը դարձավ SENSHI գավաթի հաղթողը Բուլղարիայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Մեր Գործը» լիգայի չեմպիոն Արթուր Հարությունյանը նվաճեց SENSHI գավաթը՝ տպավորիչ հաղթանակ տանելով Սոֆիայում (Բուլղարիա) անցկացված հեղինակավոր KWU SENSHI սիրողական աշխարհի գավաթի մրցաշարում։
Հայ մարզիկը հանդես եկավ իր համար նոր ձեւաչափով եւ մինչև 80 կգ քաշային կարգում հաղթեց Անգլիայի ներկայացուցիչ Տրիստան Թեյլորին։ Մենամարտն ավարտվեց տեխնիկական նոկաուտով՝ ի նպաստ Հարությունյանի, ինչը նրան բերեց մրցաշարի հաղթողի տիտղոսը։
Այս հաջողությունը ևս մեկ անգամ հաստատեց հայ մարտիկի բազմակողմանիությունը և բարձր վարպետությունը, ով հաջողությամբ է հանդես գալիս ոչ միայն ՄՄԱ-ում, այլև այլ մարտարվեստի ոճերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0