Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի ԵԱ-2025 բրոնզե մեդալի համար գոտեմարտին
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի 2025 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտին։ Վնասվածքի պատճառով 7-ակի Եվրոպայի չեմպիոնը չի կարողանա պայքարել մեդալի համար և մրցաշարը Բրատիսլավայում կավարտի հինգերորդ տեղում։
Կիսաեզրափակչում Ալեքսանյանը պարտվել էր բուլղարացի Կիրիլ Միլովին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա պետք է հանդիպեր հունգարացի Ալեքս Սժոքեի հետ։ Սակայն, քանի որ Ալեքսանյանը չի կարող դուրս գալ գոտի, Սժոքեն ավտոմատ կերպով կդառնա բրոնզե մեդալակիր։
Այսօր Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալի համար գոտեմարտի դուրս կգա Սամվել Գրիգորյանը (մինչև 82 կգ քաշային կարգ)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0