Արթուր Ալեքսանյանը և Արմեն Բաբալարյանը՝ Եվրոպայի լավագույնները հունահռոմեական ըմբշամարտում ըստ UWW-ի
Օլիմպիական չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն և Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշը։ Նրան այս պատվավոր մրցանակը շնորհել է Մենավորված ըմբշամարտի ֆեդերացիայի Եվրոպայի խորհուրդը (UWW Europe)։
Եվրոպայի 2024 թվականի լավագույն հունահռոմեական ոճի մարզիչ է ճանաչվել նաև Արմեն Բաբալարյանը՝ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորանքներ է հղել Արթուր Ալեքսանյանին և Արմեն Բաբալարյանին՝ ընդգծելով, որ նման ճանաչումները ևս մեկ անգամ վկայում են հայ ըմբշամարտի դպրոցի բարձր մակարդակի և հեղինակության մասին համաշխարհային ասպարեզում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0