Արտյոմ Սիմոնյանը հաղթական գոլը խփեց «Թյումենի» դարպասը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի Առաջին լիգայի 26-րդ տուրի խաղում ՍКА-Խաբարովսկը 1:0 հաշվով հաղթեց «Թյումենին» և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական։ Սա Խաբարովսկի թիմին հնարավորություն է տալիս շարունակել պայքարը 4-րդ տեղի համար, որը տալիս է անցումային խաղերին մասնակցելու իրավունք։ Ներկայումս նրանք «Չեռնոմորեցից» և «Սոչիից» ետ են մնում երեք միավորով։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը միակ գոլը խփեց 81-րդ րոպեին՝ ապահովելով իր թիմի համար կարևոր հաղթանակ։
Այս գոլը Սիմոնյանի համար դարձավ չորրորդը այս մրցաշրջանում։ Նա նաև կատարել է չորս գոլային փոխանցում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0