Արտեմ Կասպարյանը նոկաուտով հաղթեց լեհ բռնցքամարտիկին Մանչեսթերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նիդեռլանդներից հայ բռնցքամարտիկ Արտեմ Կասպարյանը (13-0, 11 նոկաուտ) վստահ հաղթանակ տարավ Մանչեսթերում կայացած բռնցքամարտի երեկոյին՝ երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով փորձառու լեհ Ռոբերտ Տալարեկին (29-29-3)։
Նախապես նախատեսվում էր, որ Կասպարյանը կպայքարի անպարտ բրիտանացի Ֆրիզի ՄակԲոունսի (11-0) դեմ IBO Continental գոտու համար, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվեց մենամարտից։ Արդյունքում հայ մարզիկի մրցակիցը դարձավ 42-ամյա Տալարեկը, ով կարճ ժամանակում փոխարինեց նրան։
Այս հաղթանակով Կասպարյանը իր անպարտ շարքը հասցրեց 13 մենամարտի, որոնցից 11-ը ավարտվել են նախքան սահմանված ժամանակը։ Այնուամենայնիվ, վերջին մրցակիցների մակարդակը քննարկման թեմա է դարձել երկրպագուների և փորձագետների շրջանում։ Հնարավոր է, որ հաջորդ մենամարտում Կասպարյանը փորձարկվի ավելի լուրջ մրցակցի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0