SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արտյոմ Բանդիկյանը կրկին գոլային փոխանցում կատարեց Ռուսաստանի գավաթում (ՎԻԴԵՈ)


Արտյոմ Բանդիկյանը կրկին գոլային փոխանցում կատարեց Ռուսաստանի գավաթում (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլ 💬 Comment

Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում մոսկովյան ЦСКА-ն և Կալինինգրադի «Բալտիկան» խաղացին 1:1, իսկ 11-մետրանոց հարվածների սերիայում հաղթեց «Բալտիկան»՝ 10-9 հաշվով։

ЦСКА-ի կազմում միակ գոլը 38-րդ րոպեին խփեց Տամերլան Մուսաևը՝ օգտագործելով Արտյոմ Բանդիկյանի ճշգրիտ փոխանցումը։

Հայաստանի երիտասարդական հավաքականի 19-ամյա կիսապաշտպանը խաղը սկսեց մեկնարկային կազմում և գրանցեց արդյունավետ փոխանցում։ Սա արդեն երկրորդ ասիսնն է Բանդիկյանի համար մրցաշարում։ Հիմնական ժամանակից հետո Բանդիկյանը նաև իրացրեց 11-մետրանոցը, սակայն դա չօգնեց նրա թիմին հաղթել։ Վերջնական պահերին նույնիսկ դարպասապահներն էին դուրս եկել հարվածի, և այստեղ «Բալտիկայի» դարպասապահ Իվան Կուկուշկինը ավելի ճշգրիտ գտնվեց, քան Վլադիսլավ Տորոպը։

Գոլի տեսանյութը՝

Չորս տուրերից հետո ЦСКА-ն D խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 8 միավորով։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։