Արտյոմ Բանդիկյանը առաջին անգամ մեկնարկեց ՌՊԼ-ում, իսկ ЦՍԿА-ն հաղթեց «Սոչի»-ին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
19-ամյա հայ կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը առաջին անգամ ընդգրկվեց Մոսկվայի ЦՍԿА-ի մեկնարկային կազմում Ռուսաստանի Պրեմիեր-Լիգայի խաղում։ Դեբյուտը հաջող ստացվեց․ նա խաղաց 89 րոպե «Սոչի»-ի դեմ ու օգնեց թիմին կամային հաղթանակ տանել՝ 3:1 հաշվով։
Տանտերերը առաջինը բացեցին հաշիվը․ առաջին կեսում Անտոն Զինկովսկին առաջ մղեց «Սոչի»-ին։ Սակայն ընդմիջումից հետո ЦСКА-ն ստանձնեց նախաձեռնությունը։ Երկու անգամ 11 մետրանոցից խփեց Իվան Օբլյակովը, իսկ ավելացված ժամանակում վերջակետ դրեց Մատվեյ Կիսլյակը։
Բանդիկյանը խաղը սկսեց որպես հենակետային կիսապաշտպան, իսկ ավարտեց՝ աջ պաշտպանի դիրքում։ Սա նրա առաջին խաղն էր ЦСКА-ի մեկնարկային կազմում ՌՊԼ-ում։
Արտյոմ Բանդիկյանի խաղային վիճակագրությունը.
-
Խաղաժամանակ՝ 89 րոպե
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 76 %
-
Բացվող փոխանցումներ՝ 1
-
Երկար փոխանցումներ՝ 2/5
-
Մենամարտերում հաղթանակներ՝ 3/4
-
Օդային մենամարտեր՝ 3/6
-
Գնդակի կորուստներ՝ 20
-
Խախտումներ՝ 1
-
Դուրսբերումներ՝ 3
-
Ընդհատումներ՝ 1
-
Գնդակի խլումներ՝ 3
-
SofaScore գնահատական՝ 6.8
9 տուրից հետո ЦСКА-ն երկրորդ տեղում է՝ 18 միավորով՝ ընդամենը մեկ միավորով զիջելով առաջատար «Կրասնոդար»-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0